Пример HTML-страницы
MENU

22:56
Այս հավելվածը նեյրոցանցի միջոցով գեներացնում է ձեր դիմանկարները

Համացանցում մեծ տարածում է գտել Lensa հավելվածը, որը նախատեսված է լուսանկարները մշակելու համար: Այս հավելվածով օրինակ կարող եք մի քանի վայրկյանում փոխել լուսանկարի հետևի ֆոնը կամ կիրառել տարբեր էֆեկտներ: Սակայն այս հավելվածը համացանցում տարածվել է այն բանի շնորհիվ, որ արհեստական բանականությունով գեներացնում է տարբեր թեմատիկաներով ձեր դիմանկարները: Անհրաժեշտ է ընդամենը վերբեռնել 10-ից 20 սելֆիներ և սպասել մոտ 20 րոպե: 

 

 

Հավելվածն անվճար է, սակայն դիմանկարների գեներացման գործառույթը ցավոք վճարովի է: Օրինակ 50 տարբեր դիմանկար գեներացնելու համար պահանջվում է 3.99 դոլար: Ծրագիրն ունի նաև վճարովի բաժանորդագրութուն, սակայն հաշվի առեք, որ այս բաժանորդագրությունը չի ներառում դիմանկարներ գեներացնելու գործիքը: Իմ փորձով կիսվել, թե ինչպես մատչելի գնով գեներացնել լուսանկարները: Անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը և սկզբնական էկրանին կհայնտվի առաջարկ, որպեսզի 7 օրով փորձնական բաժանորդագրվեք Premium փաթեթին:

 

 

 

 

Այս փորձնական բաժանորդագրությունը գումար չի գանձի, սակայն 7 օրվա մեջ պիտի չմոռանաք անջատեք: Փորձնական բաժանորագրության շրջանակներում ավատարների գեներացման գործիքը 50%-ով զեղչվում է: 

 

 

Այսինքն 50 դիմանկարի համար կպահանջվի 1.99 դոլար: Դիմանկարները գեներացնելուց հետո կարող եք դրանք պահպանել սմարթֆոնի մեջ և անջատել 7-օրյա փորձնական բաժանորդագրությունը (եթե իհարկե չեք ցանկանում շարունակել):

 

Հեղինակ ՝ https://www.armblog.net/2022/12/lensa-ai.html

Категория: Новости Армении | Просмотров: 58 | Добавил: admin | Теги: գեներացնում, ՁԵՐ, միջոցով, հավելվածը, այս, դիմանկարները, նեյրոցանցի | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: